+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
05Ապրիլ

Վերսկսվել է գյուղկենդանիներ պատվաստողների ուսուցման անվճար ծրագիրը

Ապրիլի 5-ից կրկին մեկնարկել է «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության ուսուցման ծրագիրը: Ապրիլ ամսվա առաջին խմբում ներառվել է 7 մասնակից: Ըստ կարգի՝ տեսական և գործնական պարապմունքներից հետո մասնակիցները քննություն կհանձնեն և հնարավորություն կունենան ստանալու գյուղկենդանիներ պատվաստողի հավաստագիր և ըստ այդմ աշխատանքի անցնել համայնքներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրի՝ «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը մեկնարկել էր փետրվարի 15-ից: Փետրվար-մարտ ամիսներին կազմակերպված պարապմունքների և քննության արդյունքում հավաստագիր էր ստացել 39 մասնակից:

Արխիվ
Պիտակներ