Նայելով Հայաստանի պատմությանը կարող ենք ասել որ նախկինում, որպես այդպիսին անասնապահական մասնավոր սեկտորը բացակայում էր: Անասունների համարյա ամբողջ գլխաքանակը գտնվում էր պետական և կոլեկտիվ տնտեսություններում: Այդ տնտեսություններում կենդանիների համարակալումը՝ հաշվառման նպատակով իրականացվում էր համատարած կարգով: Կենդանու անհատական ապրանքային համարակալումը հիմնականում ուներ ներտնտեսային կարևորություն։ Կենդանիները՝ այդ անհատական համարներով որպես հիմնական միջոց, մուտքագրվում էին տնտեսության հաշվապահական հաշվեկշռում:
Խորհրդային շրջանում կենդանիների համարակալումը չափազանց կարևորվում էր տոհմային տնտեսություններում՝ հաշվառում իրականացնելու և կենդանիների տոհմային քարտերը լրացնելու համար: Կենդանիները բացի անունից, ապրանքային /անհատական/ համարից պետք է ունենային իրենց տոհմային համարները: Սրանք անպայման գրանցվում էին տոհմային գրքերում, որն էլ իր հերթին հեշտացնում էր ցեղի բարձր մթերատու կորիզի հետ տարվող տոհմային աշխատանքը։
Համարը կենդանուն դրվում էր ծնից հետո 2-3 օրվա ընթացքում: Կենդանիների աջ ականջին ամրացվում էր ապրանքային հերթական համար, ընդ որում, որպես կանոն էգերին զույգ, իսկ արուներին կենտ համարներ։ Տնտեսության ներսում կենդանիների տարբեր սեռահասակային խմբեր ձևավորելիս և այդ նպատակով գրանցումներ կատարելիս պարտադիր պահպանվում էր կենդանիների համրակալման հերթականությունը: Տվյալ տնտեսությունում խոտանված կենդանու համարը չէր վերականգնվում: Կարող էր երկու հարևան տնտեսությունում գտնվեին ապրանքային նույն համար ունեցող կենդանիներ, որը շատ դեպքերում բերում էր մոլորությունների:
Տարբեր տնտեսություններում իրականացվում էր համարակալման տարբեր ձևեր կամ եղանակներ՝ ականջի կտրման եղանակ «Իվանովի», ականջախեցու ներսում համարի կտածման «դաջվածքի» եղանակ , հեղուկ ազոտով սառեցման «-180 C», եղջյուրների այրման եղանակ և վերջ ի վերջո տարբեր նյութերից ականջաօղերի ամրացում: Չկար համարակալման միասնական եղանակ, սակայն կար կենդանիների գրանցման և հաշվառման միասնական փաստաթղթերի հաշվառման ձևեր:
Պարենային ապահովումը և սննդամթերքի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր է և կարևորվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տեսանկյունից, այլ նաև մարդկանց առողջության ապահովման առումով: Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունն իրականացվում է «ֆերմայից` պատառաքաղ» համակարգի սկզբունքներով, որոնցում կարևորվում են կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացները: Արտադրողների համար այն նախատեսում է վերջնական մթերքի անվտանգության ամբողջական պատասխանատվության ապահովում` հետագծելիության երաշխավորմամբ:
Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության բացասական ազդեցությունը պարենային ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) և սննդամթերքի անվտանգության վրա հրատապ է դարձնում նախաձեռնել աշխատանքներ ԽԵԿ-ի, իսկ հաջորդիվ՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և շահագրգիռ բոլոր կողմերի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ
Ներկայումս հանրապետությունում համարակալված և հաշվառված են միայն Հայաստանի Հանրապետություն ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։ Այն դեպքում, երբ 2019 թ. դրությամբ հանրապետությունում հաշվառված ընդհանուր 571.9 հազար գլուխ ԽԵԿ 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում։
Էլեկտրոնային տեղեկատվական հարթակ ստեղծելու նպատակով մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որի միջոցով հնարավոր է մուտքագրել և վերլուծել կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) և պահպանել այն։
Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկա-տնտեսական պատճառներով այն կրելու է շարունակական բնույթ։ 2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ Մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 246,5 հազար գլուխ տարեկան, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրարկման ապահովմանը, ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության մակարդակի բարձացմանը, տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծմանը, կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճշգրտության բարձրացմանը և գյուղատնտեսական այլ կենդանիների համար վարչական ռեգիստրի նախադեպի ու հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։
2․ Խեկ-ի գլխաքանակը ըստ ցեղերի
*Աղյուսակներն ենթակա են մշտական թարմացման և ցուցանիշների ավելացման։
ԽԵԿ-ի գլխաքանակը ըստ տարբեր սեռահասակային խմբերի |
||||||
|
Տարի |
|||||
2015 |
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 |
|
Խեկ |
688.553 |
701.535 |
655.771 |
590.585 |
571.861 |
579.256 |
Կով |
313.872 |
318.623 |
295.974 |
266.815 |
253.990 |
251.716 |
Երինջ |
47.080 |
47.793 |
44.396 |
40.000 |
38.098 |
37.757 |
Տարբեր սեռահասակային խմբեր |
327601 |
335.119 |
315.401 |
283.770 |
279.773 |
289.783 |
ԽԵԿ-ի գլխաքանակը ըստ ցեղերի |
||||||
Ցեղեր |
Տարի |
|||||
2015 |
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 |
|
Կովկասյան գորշ |
|
|
|
|
|
|
Հոլշտեյն |
|
|
|
|
|
|
Սիմենթալ |
|
|
|
|
|
|
Ջերսեյ |
|
|
|
|
|
|
Խառնացեղեր |
|
|
|
|
|
|
1.Էլ.փոստ: aniregarmenia@gmail.com
2.Հասցե: Էրեբունի 12, 0041, Երեւան, ՀՀ