«Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 290.210.03025, (ՀՎՀՀ 01805817)) վերանվանվել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն եւ վերջինիս վերապահվել են որոշալի կործառույթներ 2020թ. հունվարի 30-ի թիվ 79-Ն կառավարության որոշմամբ:
Վերջինիս թույլատրվել է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող ու այլ հողօգտագործողների հողատեսքերում ագրոքիմիական հետազոտությունների կատարում և հրահանգների կազմում.
2) բուսաբուծական մթերքում և կերերում պարարտանյութերի մնացորդային քանակի որոշում ու որակի գնահատում.
3) պարարտանյութերի քիմիական հետազոտությունների կատարում և որակի գնահատում.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված՝ իր լաբորատորիայի միջոցով իրականացնել ներկրվող և տեղում արտադրվող պարարտանյութերի որակական ցուցանիշների որոշմանն ուղղված փորձաքննություն և տվյալների հիման վրա կազմել ու տալ փորձաքննության արձանագրություն։