Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի թեստի ձևանմուշ
ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՆՄՈՒՇ
Ո՞վ կարող է նշանակվել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում:
բարձրագույն կրթություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ
բարձրագույն կրթություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ առնվազն վեց տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ
բարձրագույն կրթություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ
բարձրագույն կրթություն ունեցող՝ Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 16