+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ

  1. Պատմական ակնարկ Կենդանիների համարակալման և հաշվառման վերաբերյալ, միջազգային պրակտիկայի ցուցադրում
  2. ՀՀ-ում կատարված համարակալման պիլոտային ծրագրերի մասին տեղեկատվություն
  3. Ինչ հիմք ու արդեն տարված աշխատանքներ ունենք ՀՀ-ում համարակալման գործընթացը սկսելու համար

Նայելով Հայաստանի պատմությանը կարող ենք ասել որ նախկինում, որպես այդպիսին անասնապահական մասնավոր սեկտորը բացակայում էր: Անասունների համարյա ամբողջ գլխաքանակը գտնվում էր  պետական և կոլեկտիվ տնտեսություններում: Այդ տնտեսություններում կենդանիների համարակալումը՝ հաշվառման նպատակով իրականացվում էր  համատարած կարգով: Կենդանու անհատական ապրանքային համարակալումը հիմնականում ուներ ներտնտեսային կարևորություն։ Կենդանիները՝ այդ անհատական համարներով  որպես հիմնական միջոց, մուտքագրվում էին տնտեսության հաշվապահական հաշվեկշռում:

Խորհրդային շրջանում կենդանիների  համարակալումը չափազանց կարևորվում էր տոհմային տնտեսություններում՝ հաշվառում իրականացնելու և կենդանիների տոհմային քարտերը լրացնելու համար: Կենդանիները բացի անունից, ապրանքային /անհատական/ համարից պետք է ունենային իրենց տոհմային համարները: Սրանք անպայման գրանցվում էին տոհմային գրքերում, որն էլ իր հերթին հեշտացնում էր ցեղի բարձր մթերատու կորիզի հետ տարվող տոհմային աշխատանքը։

Համարը կենդանուն դրվում էր ծնից հետո  2-3 օրվա ընթացքում: Կենդանիների աջ ականջին ամրացվում էր ապրանքային հերթական համար, ընդ որում, որպես կանոն էգերին զույգ, իսկ արուներին կենտ համարներ։ Տնտեսության ներսում կենդանիների տարբեր սեռահասակային խմբեր ձևավորելիս և այդ նպատակով գրանցումներ կատարելիս պարտադիր պահպանվում էր կենդանիների համրակալման հերթականությունը: Տվյալ տնտեսությունում խոտանված կենդանու համարը չէր վերականգնվում: Կարող էր երկու հարևան տնտեսությունում գտնվեին ապրանքային նույն համար ունեցող կենդանիներ, որը շատ դեպքերում բերում էր մոլորությունների:

Տարբեր տնտեսություններում իրականացվում էր համարակալման տարբեր ձևեր կամ եղանակներ՝ ականջի կտրման եղանակ «Իվանովի»,  ականջախեցու ներսում համարի կտածման «դաջվածքի» եղանակ , հեղուկ ազոտով սառեցման «-180 C», եղջյուրների այրման եղանակ և վերջ ի վերջո տարբեր նյութերից ականջաօղերի ամրացում: Չկար համարակալման միասնական եղանակ, սակայն կար կենդանիների գրանցման և հաշվառման միասնական փաստաթղթերի հաշվառման ձևեր:

  • 2011թ. Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մշակվել և կազմվել է կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հայեցակարգը, որտեղ հակիրճ նկարագրված էին` ծրագրի կարևորությունը, իրագործման համար անհրաժեշտ պայմանները, իրականացման ընդհանուր մոտեցումները և համառոտ բյուջեն: Նույն թվականին ՀՀ ԳՆ խնդրանքով ծրագրի առաջարկը հարմարեցվեց ԼՂ Հանրապետության պահանջներին և ներկայացվեց ԼՂՀ ԳՆ-ում։
  • 2012թ. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում իրականացվել է ԽԵԿ համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձնական ծրագիր, որի շրջանակներում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլէկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով հնարավոր է մուտքագրել և վերլուծել կենդանու վերաբերյալ տեղեկությունը և պահպանել այն։ Սակայն պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների բացակայությամբ այն չգործարկվեց։
  • 2014թ. Հայաստանում տեղի է ունեցել «One Region, One Health» կոնֆերանսը, որտեղ կազմակերպվել են ընդլայնված լսումներ՝ կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի վերաբերյալ: ՀՀ ԳՆ (ՍԱՊԾ) առաջարկով տարվել են լայնածավալ հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ՝ Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի մշակման, ներդրման և կայացման համար։
  • 2019-2020թթ. ԽԵԿ համարակալման և հաշվառման նախագիծ մշակվեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի «CARD» կողմից և ելնելով Հայաստանի Հանրապետության օրենքի գերակայության երաշխավորվածության և կիրարկման ապահովման սկզբունքներից, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում որակյալ և անվտանգ կենդանական ծագման սննդամթերքի (հումքի) արտադրության գործընթացի նկատմամբ սահմանված չափանիշների և պայմանների վերահսկման մակարդակի բարձրացման առաջնահերթություններից, առաջարկվեց հանրապետությունում ներդնել գյուղատնտեսական կենդանիների, մասնավորապես՝ ԽԵԿ-ի նույնականացման համակարգ։ Եվ այդպիսով Կառավարության կողմից հաստատվեց «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագիրը, ըստ որի նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկա-տնտեսական պատճառներով այն կրելու է շարունակական բնույթ։ Մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 246,5 հազար գլուխ տարեկան:

  1. Նկարագրել թե որն է ծրագրի նպատակը
  2. Ինչ խնդիրներ պետք է լուծվեն ծրագրի իրականացմամբ
  3. Ինչ ենք ունենալու արդյունքում

Պարենային ապահովումը և սննդամթերքի անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեցող հիմնախնդիր է և կարևորվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական տեսանկյունից, այլ նաև մարդկանց առողջության ապահովման առումով: Առևտրի գլոբալիզացիայի պայմաններում սննդամթերքի արտադրությունն իրականացվում է «ֆերմայից` պատառաքաղ» համակարգի սկզբունքներով, որոնցում կարևորվում են կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացները: Արտադրողների համար այն նախատեսում է վերջնական մթերքի անվտանգության ամբողջական պատասխանատվության ապահովում` հետագծելիության երաշխավորմամբ: 

Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության բացասական ազդեցությունը պարենային ապահովության (հիվանդությունների դեմ պայքար, կենդանական ծագման արտադրանքի ծավալների կանխատեսումներ և այլն) և սննդամթերքի անվտանգության վրա հրատապ է դարձնում նախաձեռնել աշխատանքներ ԽԵԿ-ի, իսկ հաջորդիվ՝ մանր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և շահագրգիռ բոլոր կողմերի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ

Ներկայումս հանրապետությունում համարակալված և հաշվառված են միայն Հայաստանի Հանրապետություն ներկրված տոհմային կենդանիները (տոհմային հավաստագիր ունեցող), ինչպես նաև արհեստական սերմնավորման միջոցով կամ տոհմային արտադրողի օգտագործմամբ դրանցից ստացված սերունդը։ Այն դեպքում, երբ 2019 թ. դրությամբ հանրապետությունում հաշվառված ընդհանուր 571.9 հազար գլուխ ԽԵԿ 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում։

Էլեկտրոնային տեղեկատվական հարթակ ստեղծելու նպատակով մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որի միջոցով հնարավոր է մուտքագրել և վերլուծել կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) և պահպանել այն։

Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է 2020 թվականին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով և տեխնիկա-տնտեսական պատճառներով այն կրելու է շարունակական բնույթ։ 2020-2023 թվականների ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ Մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ-ի ամբողջ սեռահասակային կազմը, իսկ հաջորդ տարիներին՝ շուրջ 246,5 հազար գլուխ տարեկան, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրարկման ապահովմանը,  ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության մակարդակի բարձացմանը, տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծմանը, կենդանական ծագման արտադրանքի արտադրության ծավալների կանխատեսումների ճշգրտության բարձրացմանը և գյուղատնտեսական այլ կենդանիների համար վարչական ռեգիստրի նախադեպի ու հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։

  1. ԽԵԿ-ի համարակալում և հաշվառում
  2. Տվյալների առցանց բազայի ստեղծում
  3. ԽԵԿ-ի ծնի, սպանդի, անկման, շարժի վերահսկում և տվյալների գրանցում

  • ԽԵԿ-ի գլխաքանակը ըստ սեռահասակային խմբերի
  • Կովեր
  • Երինջներ
  • 1-2 տարեկան էգ հորթեր
  • Մինչև 1 տարեկան էգ հորթեր
  • 1-2 տարեկան ցուլիկներ
  • Մինչև 1 տարեկան ցուլիկներ

            2․ Խեկ-ի գլխաքանակը ըստ ցեղերի

*Աղյուսակներն ենթակա են մշտական թարմացման և ցուցանիշների ավելացման։

ԽԵԿ-ի գլխաքանակը ըստ տարբեր սեռահասակային խմբերի

 

Տարի

2015

2016

2017

2018

2019

2020

Խեկ

688.553

701.535

655.771

590.585

571.861

579.256

Կով

313.872

318.623

295.974

266.815

253.990

251.716

Երինջ

47.080

47.793

44.396

40.000

38.098

37.757

Տարբեր սեռահասակային խմբեր

327601

335.119

315.401

283.770

279.773

289.783

 

ԽԵԿ-ի գլխաքանակը ըստ ցեղերի

Ցեղեր

Տարի

2015

2016

2017

2018

2019

2020

Կովկասյան գորշ

 

 

 

 

 

 

Հոլշտեյն

 

 

 

 

 

 

Սիմենթալ

 

 

 

 

 

 

Ջերսեյ

 

 

 

 

 

 

Խառնացեղեր

 

 

 

 

 

 

 

  1. Բջջային: +37494605068
  2. Էլ.փոստ: aniregarmenia@gmail.com
  3. Հասցե: Էրեբունի 12, 0041, Երեւան, ՀՀ