Ագրոքիմիան (ագրոնոմիական քիմիա) գիտություն է մշակաբույսերի մշակության ընթացքում պարարտանյութերի, բույսերի և հողի փոխազդեցության մասին, որի խնդիրն է ուսումնասիրել սննդատարրերի հաշվեկշիռն ու շրջապտույտը երկրագործության մեջ և հայտնաբերել հողի ու բույսի մեջ կատարվող քիմիական պրոցեսների վրա ներգործելու այն միջոցները, որոնք կարող են բարձրացնել բերքի քանակն ու որակը, ինչպես նաև հողի բերրիությունը:
Ագրոքիմիական դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Դ. Ն. Պրյանիշնիկովի բնորոշումով.
Պարարտացման դաշտային ու վեգետացիոն փորձերի նկարագրությունը մտնում է ագրոքիմիական հետազոտությունների մեթոդիկայի մեջ։