«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն ապրիլի 18-20-ը աշխատանքային այցով եղել են Գեղարքունիքի մարզում, հետևել կազմակերպության կողմից անասնաբուժության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մասնավորապես, անասնաբուժության և համարակալման բաժնի պետ Լևոն Եղոյանն ու գլխավոր մասնագետ Ավագ Հովսեփյանը տեղում վերահսկել են հակասիբիրախտային միջոցառումների իրականացման ընթացքը, ծանոթացել հակահամաճարակային իրավիճակին, հետևել կազմակերպության համաճարակաբանների և անասնաբույժների կողմից իրականացվող աշխատանքներին։
Կազմակերպության մասնագետները շրջայցեր են իրականացրել համայնքներում, որտեղ ավարտվել են պատվաստումները, հանդիպել անասնապահներին, հետաքրքրվել միջոցառումների իրականացման որակից: