+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
16Հունիս

Ուշադրություն

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում առկա են հետևյալ թափուր հաստիքները.

  1. Անասնաբուժության և համարակալման բաժնի ավագ մասնագետ

ԳՐԱՖԻԿ

Լրիվ աշխատանքային օր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Անասնաբուժության ոլորտի բարձրագույն կրթություն

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

180.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Անասնաբուժության ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային
  • Նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
  • Համակարգչային հմտություններ
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ժամանակի կառավարման կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ամփոփ հաշվարկների ակտերի ընդունում և մուտքագրում
  • Հաշվետվությունների պատրաստում
  • Աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ ամսական տեղեկագրի պատրաստում
  • Բաժնի գործառույթներից բխող փաստաթղթաշրջանառության իրականացում
  • Աջակցություն բաժնի աշխատանքներին
  • Մարզային գործուղումներ
  • Անմիջական ղեկավարի և տնօրենի կողմից տրված աշխատանքային այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում

 

  1. Անասնաբուժության և համարակալման բաժնի մասնագետ

ԳՐԱՖԻԿ

Լրիվ աշխատանքային օր

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն կրթություն անասնաբուժության ոլորտի

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

150.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
  • Համակարգչային հմտություններ
  • Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Ժամանակի կառավարման կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տարածաշրջաններից ստացված տվյալների թվայնացում, մուտքագրում
  • Տեղեկանքների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում
  • Անմիջական ղեկավարի և տնօրենի կողմից տրված աշխատանքային այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում
  • Մարզային գործուղումներ
  • Աջակցություն բաժնի աշխատանքներին

 

Բոլոր հետաքրքրված անձինք մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են  իրենց ինքնակենսագրական հայտերն (CV) ուղարկել agroserviceam@gmail.com էլ. հասցեին կամ զանգահարել 012- 593-939 հեռախոսահամարով։

 

Արխիվ
Պիտակներ