+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
13Մայիս

Թափուր հաստիք՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում

  • ՆԿԱՐԱԳԻՐ
  • Տնօրենի օգնական
  • ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
  • Գյուղատնտեսական ծառայություններ
  • ԳՐԱՖԻԿ
  • Լրիվ աշխատանքային օր
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  • Բարձրագույն

       ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Համանման աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն 
  • Համակարգչային հմտություններ /MS Word, Excel, Outlook/
  • Փաստաթղթավորման կարողություն, փաստաթղթի դերի ու նշանակության, ձևաթղթերի տեսակների և դրանց պատրաստման կարգի իմացություն
  • Հանդիպումների, ժողովների կազմակերպման ընթացակարգերի, այցելուների, հյուրերի ընդունելության կազմակերպման հմտություն
  • Հաղորդակցման հմտություններ, երկխոսությունների և քննարկումների նախաձեռնման, պահպանման, եզրափակման հմտություններ
  • Աշխատանքի կուլտուրային և էթիկային տիրապետելու, թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • Ժամանակի կառավարման գերազանց կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն
  • Օտար լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ (կդիտվի որպես առավելություն)
  • ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Վարում է փաստաթղթային նյութերի շրջանառության հաշվառումը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, գրանցված փաստաթղթերի վերաբերյալ տալիս է անհրաժեշտ տեղեկանքներ
  • Պատրաստում է ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնում է ստորագրության
  • Գրանցում է ղեկավարի բացակայության ժամանակ ստացվող հեռախոսազանգերը, տեղեկատվությունը և նրան իրազեկում դրանց բովանդակության մասին, փոխանցում և ընդունում է տեղեկատվություն /էլեկտրոնային նամակներ, հեռախոսագրեր և այլն/, ինչպես նաև ժամանակին տեղեկացնում է ղեկավարին կապի միջոցներով ստացված տեղեկատվության մասին
  • Իրականացնում է գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպչական աշխատանքներ
  • Անհրաժեշտության դեպքում կատարում է տնօրենի կողմից տրված աշխատանքային այլ պարտականություններ և առաջադրանքները, որը չի հակասում ՀՀ Աշխատանքային օրենսգրքին

 Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) g.hovhannisyan@cas.am էլ. հասցեին

Արխիվ
Պիտակներ