Հուլիսի 7-ին կայացել է հեռավար հանդիպում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավար կազմի ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչների և միջև:
Հանդիպման ընթացքում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հողերի կառավարման հարցերով պատասխանատու Մաքսիմ Գորգանը ներկայացրել է հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շրջանակներում ՊԳԿ-ի և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակված «AGRILAND» էլեկտրոնային հարթակը: Այն մշակվել է հողային շուկայի զարգացման և հողային բարեփոխումների փորձնական ծրագրի արդյունավետության բարձրացման համար:
Հարթակն, ի դեպ, շուտով ամբողջապես հասանելի կլինի agriland.am հասցեով: