+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
30Հունիս

Սեմինար-քննարկում՝ գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանն ու դյուրացմանն ուղղված միջոցառման շրջանակներում

ՄԱԿ֊ի Պարենի և գյուղատնտեսության» կազմակերպության (FAO) ֆինանսավորմամբ, Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանն ու դյուրացմանն ուղղված միջոցառման շրջանակներում, սույն թվականի հունիսի 28֊29-ը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ֊ի աշխատակիցները՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բուսասանիտարիայի բաժնի պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային մի շարք ագրոնոմներ մասնակցել են սեմինար-քննարկման։ Սեմինարի մասնակիցներն անցել են մորեխների դեմ պայքարի թունաքիմիկատների ռիսկի նվազեցման վերաբերյալ դասընթացներ, նաև  ՀՀ մի քանի համայնքների տարածքներում, նոր ASDC ծրագրի միջոցով, մորեխների տարածվածության արեալը որոշելու նպատակով իրականացրել  մոնիթորինգ, կիսվել վերոնշյալ ոլորտում մասնագիտական փորձով։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ֊ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը,  հանդես գալով բացման խոսքով,  իր խոսքում նշել է դասընթացի կարևորության մասին և շնորհակալություն հայտնել ՄԱԿ֊ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը  նմանօրինակ կարևոր նախաձեռնության համար:

Հավելենք՝ դաշտային պրակտիկայի ընթացքում մարզային ագրոնոմների կողմից ներկայացվել է իտալական մորեխի մարմնի կառուցվածքն ու դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդների կիրառումը։

Արխիվ
Պիտակներ