Այսօր՝ հունվարի 23-ին «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ կայացաել է խորհրդակցություն։ Բուսասանիտարիայի և ագրոքիմիական հետազոտության բաժնի աշխատակիցների և մարզային ագրոնոմների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2024 թվականի ընթացքում բուսասանիտարիայի ոլորտում և, մասնավորապես, մկնանման կրծողների դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքները։ Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց մարզերում առկա խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ ծավալված քննարկման ընթացքում տրվել են հանձնարարականներ և պլանավորվել են 2025 թվականին իրականացվելիք մի շարք անելիքներ։ Պարզաբանվել են հունվարի 22-ին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի շրջանակում հնչեցված հարցերը, տրվել են լրացուցիչ հանձնարարականներ: