ՀՀ ԷՆ, «Գյուղատնտեսական ծառայությունների կետրոն» ՊՈԱԿ-ի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրով նախորդ տարի մեկնարկել է «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) ծրագիրը, որի շրջանակներում անցկացվող դասընթացներին մասնակցելու հնարավորություն ունեն հանրապետության բոլոր մարզերի անասնաբույժները։
Դասընթացների ավարտական քննությունը հաջող հանձնած անասնաբույժները կստանան գյուղատնտեսական կենդանիների պատվաստողի որակավորում և համայնքային ծառայություն իրականացնելու հնարավորություն։
Մասնագիտական հնգօրյա ուսուցման դասընթացին գրանցվել ցանկացողները մինչև սույն թվականի հունվարի 30-ը կարող են դիմել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ զանգահարելով 012 595-939 հեռախոսահամարով, կապ հաստատել իրենց համայնքների ղեկավարների կամ էլ տարածաշրջանային համաճարակաբանների հետ։