2022 թվականի փետրվարի 16-ից մեկնարկել են ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հանրապետության ցածրադիր և նախալեռնային գոտիներում իրականացվող մնկանման կրծողների մոնիթորինգի աշխատանքները։ Արդեն իսկ ուսումնասիրություններ են կատարվել Արագածոտնի և Լոռու մարզերում։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ցածր վարակվածությամբ են աչքի ընկել բոլոր այն համայնքների հողերը, որտեղ մկնանման կրծողների դեմ պայքարի շրջանակներում տարվել են աշխատանքներ։ Եվ, համապատասխանաբար, վարակվածության միջին և բարձր աստիճան է գրանցվել այն հողատարածքներում, որտեղ մկնանման կրծողների դեմ պայքար չի իրականացվել։
Հիշեցնենք՝ ՊՈԱԿ-ն իր գործառույթների շրջանակներում պարբերաբար իրականացնում է հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատման, բույսերի վնասակար օրգանիզմների, ինչպես նաև բազմամյա տնկարկների հիմնական վնասատուների ու հիվանդությունների, բանջարաբոստանային հացահատիկային մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերման, հաշվառման, տարածման արեալների և վնասարարության տնտեսական շեմերի ճշտման, պայքարի ճիշտ ժամկետների վերաբերյալ ահազանգման, տարածման և կանխարգելման աշխատանքներ։