+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
11Մայիս

Մեկնարկել է «Մորեխների մոնիթորինգ և տեղեկատվության կառավարում» թեմայով աշխատաժողովը

Ջերմուկում ընթանում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրավիրված «Մորեխների մոնիթորինգ և տեղեկատվության կառավարում» թեմայով աշխատաժողովը։  Այն հրավիրվել է 2022 թ. նոյեմբերի 21-24-ը Դուշանբեում կայացած «Կովկասում և Կենտրոնական Ասիայում մորեխների ազգային տարածաշրջանային կառավարման բարելավում» ծրագրին մասնակցած հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի և ՀՀ ԷՆ ներկայացուցիչ Ռիմա Կարապետյանի նախաձեռնությամբ։
 
 Մայիսի 9-ից մեկնարկած քառօրյա աշխատաժողովին մասնակցում են «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ,ՀՀ ԷՆ նախարարության,FAO-ի ներկայացուցիչները,մարզային ագրոնոմները։
 
Ի թիվս ոլորտային մի շարք հարցերի, մասնագետների կողմից ներկայացվել է տարեկան հաշվետվություն ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մորեխների մոնիթորինգի և պայքարի շրջանակներում իրականացված աշխատանքների, դրանց իրականացման ընթացքում առաջացած խնդիրների և առկա ռեսուրսների վերաբերյալ։

Արխիվ
Պիտակներ