«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում փետրվարի 26-ից մեկնարկել է դաբաղի դեմ պատվաստանյութերի բաշխման գործընթացը։ Կազմակերպության անասնաբուժության և համարակալման բաժնի մասնագետների կողմից արդեն իսկ պատվաստանյութեր են բաշխվել 4՝ Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։ Վերոնշյալ մարզերի անասնաբույժներին, պատվաստանյութերի հետ միասին, հանձնվել են նաև անասնաբուժական օժանդակ նյութեր՝ սառցային շղթան ապահովելու և միջոցառումների որակը էլ ավելի բարելավելու նպատակով։
Հանրապետության բոլոր մարզերում բաշխումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ս.թ. մարտի 10-ը։ Այն տարածաշրջաններում, որտեղ պատվաստանյութերն արդեն իսկ բաշխված են, զուգահեռաբար մեկնարկել են կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները։ Հետևաբար հորդորում ենք անասնապահներին և ՏԻՄ ներկայացուցիչներին՝ աջակցել Կազմակերպության աշխատակիցներին միջոցառումների իրականացման գործում:
Ավելացնենք՝ պլանային պատվաստումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում և հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն: