+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
24Նոյեմբեր

ՄԵՂՈՒՆԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ

Մեղուների վնասատուները կենդանիներ են, որոնք սնվում են մեղուներով և մեղվաբուծական մթերքներով: Դրանց թվին են դասվում որոշ միջատներ, տզեր, կրծողներ և թռչուններ:
 
Մեղվակուլը (ներկարար) կանաչ երանգով շիկակարմրավում բկով թռչուն է: Կտուցի շրջապատը և ճակատը ծածկված են խիտ փետուրներով, որոնք գլխի այդ մասը պաշտպանում են մեղվի խայթելուց: Այս թռչունը մեկ օրվա ընթացքում կարող է ուտել 700-1000 մեղու այնպես որ օրվա կերաբաժնի 96%ը կարող են կազմել մեղուները: Այդ թռչուններն անձրևային եղանակներին կարող են որսալ մեղուներին մինչև անգամ թռիչքային տախտակներից: Առավել հաճախ մեղվակուլները հարձակվում են մեղուների վրա մեղվանոցից հեռու ` նեկտար հավաքելու տեղանքներում: Թռչուններին կարելի է վախեցնել բազեի ձայնով, կամ իրենց արձակած տագնապի ձայների ձայնագրումով: Մեղվակուլներից ու իրենց հասցրած վնասներից զերծ լինելու համար հարկավոր է խուսափել մեղվանոցներ տեղադրել այն վայրերում, որտեղ մեղվակուլները հավաքվում են մեծ խմբերով:
 
Մկներն ու մկնանման կրծողները, ներխուժելով մեղրահացի պահեստները, ձմեռանոցում մեղվաընտանիքները, փեթակները ապրում և սնվում են այնտեղ, սնվում են ծաղկախյուսով, մեղրով, սատկած ու նաև կենդանի մեղուներով, ավերում են նաև մեղրահացերը: Նրանք հիմնական վնասը հասցնում են ձմռանը: Մտնելով փեթակները, բույն են դնում, կեղտոտում արտաթորանքով ու մեզով, ոոնց հոտը մեղուները տանել չեն կարողանում և հաճախ թողնում հեռանում են փեթակից: Մկնանման կրծողները թուլացնում են մեղվաընտանիքները ու հաճախ եթե նույնիսկ չեն կարողանում ուղղակի մտնել փեթակների մեջ, արկանոցի մոտ, որտեղ կան անցքեր գրգռում են մեղուներին, որոնք դուրս են գալիս արկանոցից և ուտվում կամ վնասվում են մկների կողմից:
 
Մկներից ստացվող վնասները կանխելու համար հարկավոր է փեթակները տեղադրելուց առաջ ստուգել և վերանորոգել, բոլոր անցքերն ու ճեղքերը ծեփել մածուկով, արկանոցին դնել մետաղյա փակոց կամ ցանց, որով կարող են անցնել միայն մեղուները: Մեղրահացերը պետք է պահվեն մկների համար անհասանելի պահեստներում: Ձմեռանոցում պետք է ստուգել և կանխել մկների մուտքը, փակել և ծեփել բոլոր անցքերն ու ավազի շերտով ծածկել մկների հանած հողը և բները:
 
Մկների դեմ մեխանիկական եղանակով պայքարի համար կիրառվում են մկնորսիչներ, ծուղակներ, թակարդներ, թարփիկներ`ջրի մեջ ներծծված գրավչանյութերով, հարթակներով և այլն:
Քիմիական եղանակով պայքարի համար օգտագործվում են արսենի անհիդրիդ, ֆոսֆոր, բարիումի կարբոնատ, ծովային կարմիր սոխ, դիֆենցին: Այս նյութերից որևէ մեկով գրավչանյութ է պատրաստվում,խառնելով խմորի, քուսպի հատիկների, հացի, խոզի ճարպի հետ և այլն: Ներկայումս թողարկվում են նաև հատուկ պատրաստուկներ և կպչող նյութեր` մկների դեմ պայքարելու համար:
Միկրոբիոլագիական եղանակը հիմնաված է մուկ սպանող կուլտուրայի կիրառման վրա,որը հարուցում է մկների տիֆ:
 
Մեղրահացերի առավել վտանգավոր վնասատուներից են մոմի մեծ և փոքր ցեցերը, դրանք հատկապես մեծ վնաս են հասցում երբ խիտ են դասավորված են վատ օդափոխվող և տաք շենքում:
Ցեցերը մեղրահացերի վրա դնում է մինչև 2-3 հազար ձու, որից դուրս է գալիս թրթուրն ու օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում մոմն ուտելով արագ աճում է: Քանի դեռ ջերմաստիճանը 10 աստիճան ցելսիուսից ցածր է,մոմի ցեցն անվտանգ է: -9 աստիճան ցելսիուսից ցածր ջերմաստիճանի դեպքում մոմի ցեցը զարգացման բոլոր փուլերում սատկում է 1.5-2 ժամվա ընթացքում և կարող է պայքարի միջոց լինել:
 
Մեղրահացերը ցեցով վարակումից կանխարգելելու համար, պետք է ժամանակին և պարբերաբար ախտահանել մեղրահացերը, մեխանիկորեն մաքրել փեթակները, բները և մեղվաընտանիքները խտացնել և ուժեղացնել: Պահեստարանը որտեղ պահվում է մեղրահացը, պետք էլինի չոր, լավ օդափոխվող և լուսավոր: Պահեստում մեղրահացերը պահվում են փայտե ստելաժների վրա կամ հերմետիկ փակվող պահարաններում, այնպես որ մեկը մյուսից 1.5 սմ հեռավորությամբ լինի: Ցեցի դեմ պայքարի միջոցառումներն իրականացվում են ինչպես մեղվանոցում, նաև պահեստում: Մեղվանոցում պարբերաբար ստուգվում են ցեցով վարակված ընտանիքներն ու մեխանիկորեն ոչնչացվում թրթուրները: Պետք է հետևել փեթակի հատակի և մեղրահացերի շրջանակների վերին ձողերի մաքրությանը:Օգտակար է նաև մեղրահացերի վրա ցեցի անցումները դանակի սուր ծայրով բաց անելը,որը հնարավորություն է տալիս մեղուներին `մաքրել ու վերականգնել բջիջները:Պահեստում պահվող մեղրահացերն ախտահանում են ծծմբագազով /50գր 1մ2 հաշվով/: Մեղրահացերը դասավորելուց հետո վրան դրվում է մեղրահացերով մի քանի հարկեր,միջհարկային ճեղքերը ծեփում են կավով,վերևի հարկի շրջանակների վրա դրվում է 200 մլ քացախաթթվով լցված ափսե և փակում կափարիչով:
Վերջին տարիներին ցեցի դեմ կիրառվում է ստոպմոլ պատրաստուկը` համաձայն համապատասխան ցուցումների:
Լայն կիրառություն ունեն նաև կենսաբանական միջոցների կիրառումը ,որի էությունը հիվանդահարույց մանրէների օգտագործումն է, որոնք անվտանգ են մարդկանց, կենդանիների և մեղուների համար:
Մեղրահացերի և ընտանիքների մոմի ցեցով վարակվելու բուն պատճառը մեղվապահի անփութությունն է:
 
Կրետներ
Մեղվաընտանիքներին զգալի վնաս են հասցնում նաև կրետները` հատկապես աշնանն ու գարնանը: Կրետներն ապրում են ընտանիքներով, որոնց թվաքանակը զգալի չափով շատանում է ամռան վերջին և հարձակումներն էլ մեղուների վրա ավելի ինտենսիվ են լինում օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում: Հատկապես խոցելի են թույլ մեղվաընտանիքները: Կրետների հարձակումից պաշտպանելու համար կարելի է օգտագործել թունավորված գրավիչներ` աղացած մսի փոքր քանակություններում խառնած մկների դեմ օգտագործվող թույներից(1կգ լցոնին խառնում են 1գր թույն): Կրետներն այդ մսագունդը տանում են իրենց բներ, ուտում են և կերակրում իրենց թրթուրներին: Գրավչանյութերը հարկավոր է դնել շների և կատուների համար անհասանելի տեղերում:
Եթե աշնանն ու գարնանը կրետների դեմ պայքարի միջոցներ չձեռնարկվեն, ապա մեղվաընտանքիները շատ շուտ կթուլանան և կկորցնեն մեղրի զգալի մասը:

Արխիվ
Պիտակներ