Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պետական տոնացույցում մայիսի 12-ը նշվում է որպես բույսերի առողջության պաշտպանության օր։
Ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, խիստ կարևորելով բուսասանիտարի մասնագիտության դերն ու նշանակությունը, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։
Համատեղ աշխատանքի այս ընթացքում մենք իրականացրել ենք հանրապետությունում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերմանը, ոչնչացմանը, հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցմանն ու կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ։
Բույսերի պաշտպանությանն ու զարգացած գյուղատնտեսությանն ուղղված վերոնշյալ ծրագրերն իրականացնելիս մեր կազմակերպության և անձամբ իմ կողմից մշտապես կարևորվել է ամենօրյա համատեղ ու նվիրված աշխատանքի իրականացումը, որտեղ չկան ներանձնային խնդիրներ ու շահեր, կա մեկ նպատակ ու ցանկություն՝ ուղղված միմիայն բույսերի պաշտպանությանը, բարձր բերքատվութան ապահովմանն ու տնտեսության զարգացմանը։
Սիրելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նորանոր ձեռքբերումներ ու հաջողված ծրագրեր, ամուր կամք և օր օրի կրկնապատկվող աշխատասիրություն, առողջություն և համատեղ շարունակական աշխատանք։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Գ. Հովհաննիսյան