+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
23Նոյեմբեր

ՄԱՍՏԻՏ

Մաստիտ են անվանում կրծքագեղձի բորբոքումը: Կրծքաբորբով հիվանդ կովը տալիս է ավելի քիչ կաթ, քան առողջը: Տարբերում ենք մաստիտի երկու տեսակ՝ կլինիկապես արտահայտված և գաղտնի կամ ենթակլինիկական: Կլինիկապես արտահայտված մաստիտը հեշտ է հայտնաբերել բորբոքման բոլոր նշաններով՝ կուրծը կարմրած է, ուռած, տաք, ցավազգաց և վերջապես կաթի փոխարեն կրծից հոսում է թարախային արտազատուկ:
 
Գաղտնի մաստիտը շատ դժվար է հայտնաբերել, քանի որ արտաքինից կովը երևում է առողջ, իսկ ախտահարված քառորդից եկած կաթն էլ նորմալ տեսք ունի: Այդպիսի կովերին հայտնաբերում են, կատարելով կաթի լաբորատոր հետազոտություններ:
 

Մաստիտը կարելի է բուժել հակաբիոտիկներով, նույնիսկ ներպտկային ներարկումով:
Մաստիտով հիվանդ կովերին պետք է խմբավորել մի տեղում և կթել վերջում, որպեսզի չվարակեն մյուս կովերին:

Արխիվ
Պիտակներ