+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
03Հուլիս

Խնձորենու սև քաղցկեղ

    Հիվանդությունը լուրջ վտանգ է ներկայացնում խնձորենու և տանձենու համար, կարող է առաջացնել նույնիսկ ծառերի մահ:

    Վնասում է բունը և կմախքային ճյուղերը:

Խնձորենու կամ տանձենու բնի կեղևի վրա առաջանում են խիտ, ներս ընկած գորշամանուշակագույն բծեր: Հետագայում վարակված կեղևը մգանում է, ընդունում ածխացած տեսք, ծակծակոտվում է բազմաթիվ երկայնական ու լայնական ճեղքերով, հետագայում անջատվում  մանր կտորներով:

Տերևների վրա առաջանում են 2-4 մմ բծեր, որոնք հետո մեծանում են` հասնելով 4-6 մմ-ի` սկզբում դառնալով դարչնագույն, հետո` կարմրադարչնագույն: Բծի կենտրոնը աստճանաբար բաց գույն է ստանում, դառնում մոխրագորշավուն: Վարակված տեևները չորանում են և ժամանակից շուտ թափվում:

Պտուղների վրա սև քաղցկեղը առաջացնում է սև փտում, որը սկսում է ոչ մեծ, մուգ գորշավուն բծի ձևով, հետագայում բծի վրա նկատվում են օղակաձև սև կետիկներ: Պտուղը, լրիվ գորշանալով, մգանում, կնճռոտվում է, վերածվում մումիայի՝ ծածկված բազմաթիվ թմբիկներով:

Պայքարի միջոցառումները

  • Կիրառել ճիշտ ագրոտեխնիկա` սկսելով պատվաստակալների ընտրությունից,
  • Ժամանակին և ճիշտ կատարել էտ և ձևավորում,
  • Կիրրառել համալիր պարարտացում՝ խուսափելով միակողմանի ազոտի կիրառումից և առավելությունը տալով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերին:

 Բուժման միջոցառումները կատարվում են երկու եղանակով`

  1. Բուժում կեղևը մաքրելով, որի դեպքում մաքրում են վարակված կեղևը` հեռացնելով նաև 2-3 սմ առողջ մասից: Վերքը մաքրում են, ապա մշակում մածուկով: Լավ արդյունք է տալիս նաև վերքի մշակումը 70 % նիգրոլ և 30 % փայտի մոխիր պարունակող քսուքով:
  2. Կեղևի վարակազերծում. վերքերը վարակազերծել՝ մշակելով պղնձառջասպի 1 %-ոց կամ երկաթի սուլֆիդի 3 %-ոց լուծույթով: Ծառերի բները և կմախքային ճյուղերի մի մասը սպիտակեցնել կրակաթի 20 %-ոց լուծույթով (10լ ջրին 2 կգ չհանգած կիր և մեկ բահ թարմ գոմաղբ, կամ կավահող):

Արխիվ
Պիտակներ