«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ հերթական մարզային այցն են կատարել Արարատի մարզի բոլոր տարածաշրջաններ: Այցի շրջանակում նրանք հանդիպել են ագրոնոմների, հողագործների և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ, ծանոթացել խնդիրներին, պայմանավորվել լուծման հարցում: Ձեռք է բերվել հետագա շփումներն ակտիվացնելու, ագրոնոմների այցերն ավելի հաճախակի դարձնելու և խորհրդատվության շրջանակն ընդլայնելու վերաբերյալ պայմանավորվածություն: ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը Արարատի մարզի բուսասանիտարների աշխատանքը գնահատել է լավ:
Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ն իրականացնում է բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր՝ դաշտերում, այգիներում և պահուuտային ֆոնդի հողահանդակներում, բույuերի, բուuական արտադրանքի, գյուղատնտեuական մշակաբույuերի արտադրության, պահպանման ու իրացման վայրերում և այլն հետազոտություններ (մոնիթորինգ)՝ բույuերի կարանտին oրգանիզմների հայտնաբերման, դրանց տարածման արեալի ճշտման, oջախների մեկուuացման և կարանտին միջոցառումների իրականացման նպատակով: ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև բուսասանիտարական դիտարկումներ՝ հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատում, ինչպես նաև բույսերի վնասակար օրգանիզմների, ինչպես նաև բազմամյա տնկարկների հիմնական վնասատուների ու հիվանդությունների, բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերում, հաշվառում, տարածման արեալների և վնասակարության տնտեսական շեմերի ճշտում, պայքարի ճիշտ ժամկետների մասին ահազանգման, տարածման կանխարգելման աշխատանքներ: