+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
12Հունվար

Հայտարարություն «Գյուղատնտեսական ծառայությունների » ՊՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ

 
ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում առկա են հետևյալ թափուր հաստիքները. 
 
1. Անասնաբուժության և համարակալման բաժնի վերլուծաբան
▶️ԳՐԱՖԻԿ
Լրիվ աշխատանքային օր
▶️ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բարձրագույն կրթություն
▶️ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
180.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
▶️ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Կենդանիների տեղաշարժի, ծնի, սպանդի, անկումների տվյալների վերլուծություն, ամփոփ հաշվետվությունների կազմում և ներկայացում
.•Բաժնի գործառույթների վերլուծություն և առաջարկությունների ներկայացում
• Համակարգչային հմտություններ
• Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
•Նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
•Ժամանակի կառավարման կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը . սահմանելու հմտություն
•Աջակցություն բաժնի աշխատանքներին
• Անմիջական ղեկավարի և տնօրենի կողմից տրված աշխատանքային այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում
2. Տնտեսական բաժնի համակարգչային օպերատոր
▶️ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏ
Գյուղատնտեսական ծառայություններ
▶️ ԳՐԱՖԻԿ
Լրիվ աշխատանքային օր
▶️ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բարձրագույն
▶️ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
150.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
▶️ ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Համանման աշխատանքի փորձ
• Նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
• Գրական հայերենի և պաշտոնական գրագրության իմացություն
• Համակարգչային հմտություններ /MS Word, Excel, Outlook/
• Փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները
• Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• Աշխատանքի կուլտուրային և էթիկային տիրապետելու, թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
• Ժամանակի կառավարման կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն
• Օտար լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ (կդիտվի որպես առավելություն)
• Հաշվետարի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
▶️ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Պատրաստում է Կազմակերպության ներքին և ելից գրությունները
• Իրականցնում է կազմակերպական և տեխնիկատեղեկատվական աշխատանքները
• Անհրաժեշտության դեպքում կատարում է տնօրենի և անմիջական ղեկավարի կողմից տրված աշխատանքային այլ պարտականություններ և առաջադրանքներ, որոնք չեն հակասում ՀՀ Աշխատանքային օրենսգրքին
3. Անասնաբուժության և համարակալման բաժնի մասնագետ
▶️ ԳՐԱՖԻԿ
Լրիվ աշխատանքային օր
▶️ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բարձրագույն կրթություն անասնաբուժության ոլորտի
▶️ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ
150.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
▶️ ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
• Համակարգչային հմտություններ
• Ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
• Ժամանակի կառավարման կարողություն, աշխատանքի առաջնահերթությունը սահմանելու հմտություն
▶️ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Տարածաշրջաններից ստացված տվյալների թվայնացում, մուտքագրում համակարգ
• Տեղեկանքների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում
• Անմիջական ղեկավարի և տնօրենի կողմից տրված աշխատանքային այլ պարտականությունների և առաջադրանքների կատարում
• Աջակցություն բաժնի աշխատանքներին
Բոլոր հետաքրքրված անձինք մինչև ս.թ. հունվարի 30-ը կարող են իրենց հայերեն լեզվով ինքնակենսագրական հայտերն (CV) ուղարկել agroserviceam@gmail.com էլ. հասցեին

Արխիվ
Պիտակներ