Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական կենդանիների և թռչունների պատվաստման նպատակով կատարվող հակահամաճարակային միջոցառումների իրականացման համար պատվաստողների (վակցինատոր) պատրաստման հնգօրյա դասընթաց, որը հաջողությամբ ավարտող անձինք հնարավորություն կունենան պետության հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Դասընթացներին կարող են մասնակցել միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք։
Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Գլաձորի համայնքապետարան մինչև սույն թվականի նոյեմբերի 27-ը: