+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
13Դեկտեմբեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում խորհրդատու-վերլուծաբանների՝ Մոնիթորինգի և տեղազննության իրականացման բաժնում աշխատելու համար։
⏺Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ը։
⏺Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի
⏺ Աշխատավարձը՝ 200.000 ՀՀ դրամ ( ներառյալ հարկերը):
⏺Պարտականությունները՝
    •Ուսումնասիրել խորհրդատվական համակարգի, տեղեկատվության և գիտելիքի, նոր տեխնոլոգիաների տարածման իրականացման հետ կապված աշխատանքները,
    •Ներկայացնել կարծիք խորհրդատվական ծառայությունների իրականացման, ագրարային ոլորտի մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկի մոնիթորիգի վերաբերյալ,
    •Հավաքագրել գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները, կազմել ուղեցույցերը,
    •Մշակել և հավաքագրել գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշները,
    •Ուսումնասիրել գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի, ազդեցությունների և արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները,
    •Նախապատրաստել գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունները։
Մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են ներկայանալ հետևյալ հասցեով՝ Երևան, Էրեբունու 12/6, զանգահարել +374 12 595 939 հեռախոսահամարով կամ ուղարկել իրենց ինքնակենսագրությունը agroserviceam@gmail.com էլեկտրոնային հասցեին

Արխիվ
Պիտակներ