+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
18Սեպտեմբեր

Հանդիպում-խորհրդակցություն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի

Ս.թ սեպտեմբերի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրենի, նույն տարածաշրջանների համաճարակաբանների և անասնաբույժների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տարածաշրջաններում առկա խնդիրները և տրվեցին ցուցումներ հետագա աշխատանքների ճիշտ կազմակերպման համար:
 
 
Տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը աշխատակիցներին ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի կարևորությունը: Հանձնարարվեց ամենօրյա սերտ շփումների միջոցով ի հայտ եկած խնդիրները վեր հանել, ուսումնասիրել դրանք ՊՈԱԿ-ում և տալ լուծումներ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում տրվի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման մեկնարկը:

ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը նմանատիպ հանդիպումներ է ունեցել նաև Շիրակի և Սյունիքի մարզերում:
Հանդիպումները մարզային տարածաշրջանների աշխատակիցների և վարչակազմի միջև կրելու են շարունակական բնույթ:

Արխիվ
Պիտակներ