+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
28Մարտ

Գառնիկ Հովհաննիսյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչին

 

  «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ընդունել է  ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հողերի կառավարման հարցերով պատասխանատու Մաքսիմ Գորգանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ում «Հողային բարեփոխումների իրականացման» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Մաքսիմ Գորգանը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի բարեհաջող իրականացմանը։

   Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի շուրջ իրականացվող համագործակցության վերաբերյալ առավել մանրամասն խոսել առջաիկայում կայանալիք աշխատաժողովի ընթացքում։

Արխիվ
Պիտակներ