«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն։
Համայնքների ղեկավարների, վարչական պատասխանատուների, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսական մարմնի պատասխանատուների և համաճարակաբանների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում հակաանասնահամաճարակային միջոցառումներին, կենդանիների պատվաստումային գործընթացին առնչվող և ոլորտային այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում շեշտվել է հակաանասնահամաճարակային կայուն իրավիճակի պահպանման համար պատվաստումներն ու պլանային միջոցառումները ճիշտ, ժամանակին և պատասխանատու մաասնագետների հսկողությամբ իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվել պատկան մարմինների զգոնությունն ու համագործակցված աշխատանքը։
Առաջիկայում Շիրակի մարզպետի հանձնարարականով ոլորտի պատասխանատուները կանցկացնեն համայնքային հանդիպումներ։