Գառնիկ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված, այցելել է Գեղարքունիքի մարզի բոլոր տարածաշրջաններ և անձամբ ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Կազմակերպության ղեկավարն ու բուսասանիտարիայի և ագրոքիմիական հետազոտությունների բաժնի պետ Նորիկ Բարսեղյանը, բուսասանիտարիայի մոնիթորինգի ուսումնասիրության նպատակով, շրջել են մի շարք հողատարածքներում։
Մասնավորապես ուսումնասիրություն է իրականացվել բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման, հաշվառման և տարածման կանխարգելման մոնիթորինգի, ինչպես նաև գյուղատնտեսական հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատման, բույսերի ոչ կարանտին օրգանիզմների ուսումնասիրման ուղղությամբ: Տրվել են խիստ hանձնարարականներ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում գյուղացիների հետ մշտական կապի մեջ լինելու և հարկ եղած դեպքում անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ։