Դասընթաց՝ հանրապետության սպանդանոցների աշխատակիցների համար
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի, «Ավռոմիկ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կայացել է դասընթաց՝ հանրապետության սպանդանոցների աշխատակիցների համար։
Ելույթ ունենալով հանդիպմանը՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ֊ի տնօրենը շեշտել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է համարակալել ամբողջ հանրապետության ԽԵԿ գլխաքանակի 40 տոկոսը, իսկ հունվարի սկզբից, նախքան կենդանիների արոտ դուրս գալը, ողջ գործընթացն ամբողջությամբ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն իր հերթին շնորհավորել է ԽԵԿ համարակալման և հաշվառման գործընթացի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ այն կնպաստի սպանդանոցային գործընթացի աշխուժացմանը։
Դասընթացի ընթացքում սպանդանոցների աշխատակիցներին են ներկայացվել նոյեմբերի սկզբից՝ համարակալման ու հաշվառման գործընթացի մեկնարկից ի վեր «Անի֊փաս» էլեկտրոնային համակարգում իրականացված փոփոխությունները, ընթացիկ աշխատանքներն ու հետագա անելիքները։