«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անասնաբուժության և համարակալման բաժնի մասնագետները հունվարի 18-ին մասնակցել են դասընթաց-քննարկմանը, որը վարել է «Аni-pas» ծրագրի ճարտարապետ Միքայել Ավագյանը։
Արդեն իսկ մեկնարկել է ՀՀ 2022 պետական բյուջեի միջոցներով իրականացվող կենդանիների հաշվառման և համարակալման «Аni-pas» ծրագիրը, որի շրջանակներում կստեղծվի էլեկտրոնային շտեմարան։ Շտեմարանը ներառելու է հանրապետության բոլոր տարածաշրջանների խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ու հաշվառման տվյալները։
Վերոնշյալ ծրագիրը հանրապետության մարզերում տեղայնացնելու նպատակով ՊՈԱԿ-ի անասնաբուժության և համարակալման բաժնի մասնագետներից ձևավորված մասնագիտական խմբի անդամներն էլ համապատասխանաբար իրականացնելու են տարածաշրջանային անասնաբույժների ու համարակալողների ուսուցումը։