Ավարտվել են «Կենդանիների պատվաստող» ծրագրի հերթական դասընթացները
Ավարտվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրով իրականացվող «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) ծրագրի հերթական՝ թվով 8-րդ վերապատրաստման դասընթացները։
Դասընթացներին մասնակցած 12 քաղաքացիներից քննական փուլը հաղաթահարել է 11 հոգի՝ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքվելիք պայմանագրի համաձայն հնարավորություն ստանալով անասնաբուժական ծառայություններ մատուցել իրենց տարածաշրջաններում։
Այսօր ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան ա.գ.թ, դոցենտ Արևիկ Աբովյանը հավաստագրեր են հանձնել դասընթացի ավարտական փուլը հաղթահարած մասնակիցներին՝ նրանց մաղթելով բեղմնավոր գործունեություն։