+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
29Հունվար

Աշխատանքային հանդիպումներ՝ անասնաբուժության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ

 Սույն թվականի հունվարի 13-29-ը ընկած ժամանակահատվածում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում  կայացել են աշխատանքային հանդիպումներ՝ Հայաստանի Հանրապետության ինը  մարզերի (Լոռի, Տավուշ, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Շիրակ) 37 տարածաշրջանների համաճարակաբանների, բնակավայրերը սպասարկող մոտ 500 անասնաբույժ-մասնագետների և վակցինատորների  մասնակցությամբ։

 

Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ հանգամանալից ներկայացնել 2025 թվականի ընթացքում անասնաբույժ-մասնագետների և վակցինատորներին հետ կնքվելիք պայմանագրերի կետերն ու դրույթները, պայմանագրերում ներառված պարտականություններն ու գործառույթները, մատուցվող անասնաբուժական ծառայությունների ընթացքում գրանցամատյանների կիրառման անհրաժեշտությունն ու լրացման կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրման, լրացման և սանիտարական մորթի իրականացման կարգը և պատվաստանյութերի օգտագործման գործող հրահանգները։

 

Հանդիպմանը ծավալված հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել պլան–ժամանակացույցի համաձայն իրականացվող հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը, մանր եղջերավոր կենդանիների համարակալմանը, պետական պատվերի ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերի պարտականությունների և իրավունքների իրազեկմանը, ինչպես նաև ընթացիկ կազմակերպչական և իրավական հարցերին։ 

 

 Հավելենք՝ սույն թվականի հունվարի 30-31-ը վերոնշյալ հարցերի շուրջ հանդիպումներ են նախատեսվում նաև Սյունիքի մարզի բոլոր տարածաշրջանների համաճարակաբանների, անասնաբույժ-մասնագետների և վակինատորների մասնակցությամբ։

Արխիվ
Պիտակներ