Մայիսի քսանին «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ԷՆ սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Արթուր Պետրոսյանը, ՀՀ ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը և ՊՈԱԿ-ի բուսասանիտարիայի և ագրոքիմիական հետազոտությունների բաժնի պետ Նորիկ Բարսեղյանն աշխատանքային այցով եղել են Արարատի մարզում, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ միասին շրջել մի շարք այգիներում և տեղում ծանոթացել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ու բույսերի առողջությանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքին։
Շրջայցի ընթացքում հանդիպել են այգեգործների հետ և տվել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: