+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
09Հունիս

Արդեն իրականացված բուսասանիտարական մոնիթորինգի ցուցանիշները և նախատեսվող աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է 2021 թվականին արդեն իրականացված բուսասանիտարական մոնիթորինգի ցուցանիշները և նախատեսվող աշխատանքները:

Ընդհանուր առմամբ փետրվար-մայիս ընկած ժամանակահատվածում ՀՀ բոլոր մարզերում կատարվել է 108 հազար 310 հա տարածքի մոնիթորինգ: Մկնանման կրծողներով վարակվածության աստիճանը որոշելու նպատակով մոնիթորինգ է իրականացվել է 67 հազար 50 հա վարելահողերում և բազմամյա տնկարներում: Հիվանդությունների և վնասատուների դեմ մոնիթորինգ է իրականացվել 16 հազար 630 հա պտղատու ծառերի այգիներում, 4230 հա խաղողի այգիներում, 1550 հա բանջարաբոստանային մշակաբույսերի  տարածքներում, 2650 հա հացահատիկային մշակաբույսերի տարածքներում: Մորեխով վարակվածության աստիճանը որոշելու համար մոնիթորինգ է իրականացվել 16 հազար 200 հա վարելահողերում և բազմամյա տնկարկներում:

Իսկ միայն հունիս ամսին մոնիթորինգ պետք է իրականացվի 72 հազար 290 հա տարածքում, ընդ որում՝ 4650 հա պտղատու ծառերի այգիներում, 9300 հա խաղողի այգիներում, 6930 հա բանջարաբոստանային մշակաբույսերի տարածքներում, 8955 հա հացահատիկային մշակաբույսների տարածքներում: Իսկ մորեխով վարակվածության աստիճանը որոշելու համար մոնիթորինգ կիրականացի 42 հազար 455 հա տարածքում: