+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
25Փետրվար

Անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունը՝ որպես առաջնահերթ խնդիր. անցկացվել է խորհրդակցություն

Հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի և ոլորտի վերահսկողության  բարելավման հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը փետրվարի 25-ին հրավիրել էր խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են ներկայացուցիչներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՊՈԱԿ-ի անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները, մարզային կենտրոնի պետերը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը կարևորել է պատվաստումների գործընթացի ժամանակին կատարումը՝ կենդանիներին վտանգավոր հիվանդություններից ու վարակներից զերծ պահելու համար:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը կարևորել է կենդանիների պատվաստումների և հաշվառման գործընթացի ժամանակին կատարումը:  Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ ողջ հանրապետությունում արդեն բաշխվել են սիբիրախտի և  դաբաղի դեմ պատվաստանյութերը, միջոցառումները սկսված են: ՍԱՏՄ մարզային կառույցները սերտ համագործակցում են ՊՈԱԿ-ի համաճարակաբանների հետ:

Արխիվ
Պիտակներ