+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
20Դեկտեմբեր

Ամփոփվել են «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ» ծրագրի արդյունքները

ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2021 թ. ընթացքում իրականացվել է «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ» ծրագիրը, ըստ որի՝ հետազոտվել է հանրապետության 170 համայնքի գյուղատնտեսական մշակության շուրջ 76375 հա տարածք։

Վերոնշյալ հողերից վերցվել է 25459 հողանմուշ և պետական պատվերի շրջանակներում կատարվել է 64411 փորձաքնություն:

Կազմակերության մասնագետների կողմից կատարված  վերլուծության  արդյունքում կազմվել և համայնքներին են հանձնվել ագրոքիմիական քարտեզներ,  առաջարկություններ և պարարտացման տեղեկագրեր՝ ըստ մշակաբույսերի։ Համայնքներին տրվել է  մասնագիտական խորհրդատվություն։

Արխիվ
Պիտակներ