+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
30Մարտ

«Ani-Pas» էլեկտրոնային ծրագրի ուսուցման դասընթացները շարունակվում են

ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները հերթական դասընթացներն են անցկացրել «Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրի շրջանակներում.  Գեղարքունիքի մարզի տարածաշրջանների  անասնաբույժների և համարակալողների համար իրականացվել է ականջապիտակի ամրացման և «Ani-Pas» էլեկտրոնային ծրագրի ուսուցում։

Ինչպես նշել էինք՝ դասընթացն իրականացվում է ՀՀ 2022 թվականի պետբյուջեի միջոցներով, նախատեսում է  էլեկտրոնային շտեմարանի ստեղծում՝ հանրապետության բոլոր տարածաշրջանների խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման տվյալներով։

Ավելացնենք՝ արդեն իսկ ծրագրով նախատեսված դասընթացներ են անցկացվել Շիրակի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում։

Արխիվ
Պիտակներ