Վնասում է սեխը և դդմազգիների ընտանիքին պատկանող այլ տեսակները:
Հասուն ճանճերն ունեն 5-7մմ երկարություն, թևերի վրա առկա են լայնակի դեղնամոխրագույն գծեր: Ձվերն ունեն 1մմ երկարություն, սպիտակ են, փայլուն, օվալաձև: Վերջին հասակի թրթուրներն ունեն 11մմ երկարություն, կաթնասպիտակավուն են, առանց ոտքերի: Հարսնյակներն ունեն 6-8մմ երկարություն, գույնը՝ բաց շագանակագույնից մինչև մուգ շագանակագույն, տակառաձև: Հասուն ճանճերի թռիչքը համընկնում է սեխի ծաղկման և պտուղների կազմավորման փուլերին ու տևում է մոտ մեկ ամիս: Ճանճը սնվում է պտղահյութով, որը պտուղների վրա է դուրս գալիս էգերի առաջացրած անցքերից: Զուգավորումից հետո էգէրը մեկական ձվադրում են երիտասարդ պտուղների տակ:
Մեկ էգը 20-30 օր շարունակ կարող է դնել մի քանի տասնյակ ձու: Ձվադրումից 2-7 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները, մտնում են պտղի մեջ և սնվում: Վնասված պտուղները սովորաբար վարակվում են երկրորդային փտումներով: Վերջին հասակի թրթուրները հարսնյակավորվում են պտուղներում և հողում: Հարսնյակի փուլը տևում է 13-20 օր: Վնասատուն ձմեռում է հարսնյակ փուլում, հողում՝ 5-15 սմ խորության վրա, կեղծ բոժոժի մեջ՝ տալով 2-3 սերունդ:
Մոնիթորինգը.
Սեխի ճանճի մոնիթորինգի և հասուններին որսալու նպատակով կիրառում են հատուկ թակարդներ: Խորհուրդ է տրվում նաև վեգետացիայի ընթացքում պարբերաբար զննել պտուղները՝ դրանց վրա վնասատուի բացած անցքերը հայտնաբերելու նպատակով:
Կանխարգելիչ-նախազգուշական միջոցառումներ.
Քիմիական պայքար.
Հասուն ճանճերի դեմ անհրաժեշտ է պայքար կազմակերպել ձվադրումից առաջ՝ կիրառելով միջատասպան որևէ միջոց և հերթափոխելով ազդող նյութը: