+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
07Հուլիս

ՍԱԼՈՐԵՆՈՒ ՊՏՂԱԿԵՐ

Վնասվում են սալորենին, շլորենին, ծիրանենին, երբեմն՝ բալենին, կեռասենին, ինչպես նաև` մասրենու ու ալոճենու պտուղները:

Հասուն թիթեռները հիմնականում հանդիպում են պտուղների վրա: Առաջնաթևերը դարչնամոխրագույն են՝ մանուշակագույն երանգով, հետին զույգ թևերը բաց շագանակագույն են: Ձվերը կլորավուն են, սպիտակավուն՝ 0.7մմ տրամագծով: Թրթուրները ունեն 12-15մմ երկարություն, կարմրավարդագույն են: Հարսնյակները բաց դարչնագույն են՝ 6-8մմ երկարությամբ:

Ձմեռում են բուսական մնացորդների կամ հողի վրա: Հասուն թիթեռի թռիչքը տեղի է ունենում մայիսի երկրորդ տասնօրյակում և շարունակվում  25-30 օր: Մեկ էգը պտուղների վրա դնում է 40-80 ձու: Ձվի կամ սաղմնային զարգացման փուլը տևում է 4-15 օր: Ձվից դուրս եկած թրթուրները կրծում են պտուղը և սնվում պտղամսով: Այս սերնդի թրթուրները սալորենու պտուղները վնասում են հունիս-հուլիս ամիսներին, իսկ երրորդ սերնդի թրթուրները՝ հուլիսի վերջից մինչև սեպտեմբեր:

Առավել մեծ վնաս է հասցնում պտղակերի երկրորդ սերունդը. բերքի կորուստը կարող է կազմել 70-80 %-ի:

Սալորենու պտղակերը Հայաստանում մեկ վեգետացիայի ընթացքում կարող է տալ 2-3 սերունդ:

Կանխարգելիչ – նախազգուշական միջոցառումներ՝

  • Ծառերի բները և կմախքային ճյուղերը մաքրել չոր, կիսապոկ կեղևից: Բները սպիտակացնել կրակաթի 20 %-ոց լուծույթով:
  • Աշնանը այգու տարածքից հավաքել, դուրս բերել ու ոչնչացնել բուսական մնացորդները:
  • Աշնանը կատարել հողի խորը վար, ծառերի մերձբնային տարածությունների փխրեցում: Այդ միջոցառման արդյունքում հարսնյակներից հասունները թռչել չեն կարողանում և մահանում են:

Պայքարի քիմիական միջոցառումներ՝

  • Այգում օգտագործել ֆերոմոնային թակարդներ՝ թիթեռների թռիչքի դինամիկան և սրսկման ժամկետները որոշելու նպատակով:
  • Ծառերի բների վրա կապել ծալքավոր ստվարաթղթից կամ այլ նյութից պատրաստված որսացող գոտիներ:
  • Առաջին սրսկումն իրականացնել ծաղկաթափից հետո, հարջորդ սրսկումները ՝ 15 օր ընդմիջումներով՝ օգտագործելով ստորև նշված պատրաստուկներից որևէ մեկը.

1.դելտամետրին 25գ/լ (0.5 լ / հա)

2..դելտամետրին 250գ/լ (0.05 լ / հա)

3.իմիդակլոպրիդ -700 գ/կգ (0.07-0.1 կգ / հա)։

Արխիվ
Պիտակներ