Վնասատուն տիպիկ մոնոֆագ է, միակեր և վնասում է միայն խաղողի վազը: Հասուն տիզն ունի 2 զույգ ոտք և 0,13-0,19մմ երկարությամբ գլանաձև մարմին: Մարմինը կաթնասպիտակավուն է կամ ծղոտադեղնագույն, կազմված 80 օղակներից: Ձուն օվալաձև է, սպիտակ: Նիմֆան նման է հասունին, սակայն փոքր է:
Զարգացումն ընդգրկում է ձու, նիմֆա և հասուն փուլերը: Էգը ձմեռում է վազի բնի կեղևի տակ, բողբոջների արանքում: Տզի սնման շրջանը սկսում է բողբոջների ուռչելու փուլից, երբ օդի ջերմաստիճանը 15-16 աստիճան է ու բարձր: Տերևների երևալուն պես տզերը տեղափոխվում են դրանց վրա: Տզով վարակվածության ախտանշանները երևում են մայիսի կեսերից սկսած: Վարակված տերևների վերևի կողմում առաջանում են գխտորներ, իսկ հակառակ կողմում՝ խոռոչներ, որոնք պատված են նախ սպիտակ, այնուհետև դեղին և,ի վերջո, գորշադարչնագույն թաղիքանման փառով, որի ներսում ապրում ու սնվում են տզերը: Թաղիքանման շերտը տզերին պաշտպանում է բնական թշնամիներից և թունաքիմիկատի ուղղակի ազդեցությունից: Երիտասարդ տերևները ձևափոխվում են, ծերացած տերևները՝ գունափոխվում:
Ողջ վեգետացիայի ընթացքում տզերը տեղափոխվում են ավելի երիտասարդ տերևների վրա, և աշնանը գրեթե բոլոր տերևները վարակված են լինում տզով: Վազի ուժեղ վարակվածության դեպքում աճը թուլանում է, ընկնում է բերքի քանակն ու որակը:
Երբեմն կարող են վնասել նաև աչքերը, որոնք չեն բացվում: Մեկ սերնդի՝ ձվից-հասուն զարգացումը տևում է 10-14 օր: Վեգետացիայի ընթացքում թաղիքատիզը տալիս է 6-8 սերունդ:
Կանխարգելիչ-նախազգուշական միջոցառումներ՝
Քիմիական պայքարի միջոցառումներ՝