ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Լաբորատորիայի ղեկավար
Լրիվ աշխատանքային օր (09։00-18։00)
Բարձրագույն կրթություն
250.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)
. Լաբորատորիայի աշխատանքների համակարգում, վերահսկում
. Սարքավորումների տրամաչափարկման աշխատանքների կատարում, ստուգիչ նմուշների դիտում, ստանդարտների հիման վրա սննդատարրերով ապահովվածության կորերի կառուցում, հողերի և պարարտանյութերի լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հիման վրա տեղեկանքների և փորձարկման արձանագրությունների կազմում, մեկնաբանում
. Աշխատանքային գրանցամատյաններում լաբորատոր նմուշների և փորձաքննությունների ստուգում-հաշվառում, վերջնական հաշվետվությունների կազմում
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի մայիսի 20-ը հայերեն լեզվով ինքնակենսագրական հայտերն (CV) ուղարկել agroserviceam@gmail.com էլ. հասցեին, ներկայանալ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ Երևան, Էրեբունի 12/6 հասցեով կամ զանգահարել 012 595 939 հեռախոսահամարով։