«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է՝ ներկայիս եղանակային պայմանները բարենպաստ միջավայր են ստեղծում կորիզավոր պտղատու ծառատեսակների՝ ծակոտկեն բծավորությամբ վարակվելու համար և ծառատեսակների վարակվածությունից խուսափելու համար առաջարկում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Նախ և առաջ հարկավոր է իմանալ՝ կորիզավոր ծառատեսակների ծակոտկեն բծավորության (հարցուցիչը՝ Stigmina carpophila (Lév.) M.B. Ellis) հիվանդությամբ վարակվում են կորիզավոր պտղատու բոլոր ծառատեսակները՝ ծիրանենի, դեղձենի, սալորենի, կեռասենի, բալենի, նշենի և այլն։ Վարակվում են ծառերի վերերկրյա օրգանները՝ տերևները, շիվերը, պտուղները, բողբոջներն ու ծաղիկները:
Կորիզավորների ծակոտկեն բծավորության հարուցիչ սունկը ձմեռում է տերևաբողբոջներում և ծաղկաբողբոջներում, շիվերի վրա՝ փոքր խոցերում և խեժում, ինչպես նաև բուսական մնացորդների վրա (թափված տերևներ, պտուղներ)։
Գարնանը ձևավորվում է անսեռ սպորների (կոնիդիումների) մեծ քանակություն։ Դրանք անձրևի, քամու միջոցով կամ անձրևացմամբ ոռոգման ժամանակ տա րածվում են՝ վարակելով նոր բողբոջներ, տերևներ ու պտուղներ: Բողբոջների և ճյուղերի վրայի խոցերում 23 տարի շարունակ կարող են առաջանալ նորանոր սպորներ:
Վարակի համար նպաստավոր են ցածր ջերմաստիճանը և օդի բարձր հարաբերական խոնավությունը։
Ավելացնենք՝ սրսկումներ իրականացնելուց առաջ անհրաժեշտ է մշտապես հետևել թունաքիմիկատների փաթեթների վրա զետեղված օգտագործման չափաքանակի, կիրառման եղանակի, կրկնողությունների առավելագույն թվի, սպասման ժամկետների, ինչպես նաև անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգներին։
Սրսկումների չափաքանակներն, ըստ ծառատեսակների, ստորև.
|
Պատրաստուկի առևտ րային անվանումը, պատրաստուկային ձևը, ազդող նյութը և դրա քանակությունը |
Մշակա բույսը |
Չափաքա նակը, լ/հա, կգ/հա |
Կիրառման եղա նակը, ժամկետը, աշխատանքային լուծույթի ծախսը |
Սպասման ժամկետը, օր (մշակումների առավելագույն քանակը) |
|
Դինօքս ԹՓ, պղնձի սուլֆատ + կալցիումի հիդ‑ րօքսիդ, 200 գ/կգ |
Կորիզավոր պտղատուներ |
8‑16 |
Սրսկում ուշ աշնանը, 800‑1000 լ/հա |
– (1) |
|
Խելպ ԽՓ, պղնձի հիդրօք‑ սիդ, 500 գ/կգ |
Կորիզավոր պտղատեսակներ |
2‑4 |
Սրսկում վեգետա‑ ցիայի ընթացքում, 800‑1200 լ/հա. առա‑ ջին սրսկումը՝ նա‑ խազգուշական, երկ‑ րորդը՝ 7‑10 օր անց |
30 (2) |
|
Կոսայդ 2000 ՋԼՀ, պղնձի հիդրօքսիդ, 538 գ/կգ |
Կորիզավոր պտղատեսակներ |
5‑8 |
Սրսկում վեգետա‑ ցիայի ընթացքում, 800‑1200 լ/հա |
20 (2) |
|
Կուպերվալ ԹՓ, պղնձի սուլֆատ+կալցիումի հիդ‑ րօքսիդ, 200 գ/կգ |
Կորիզավոր պտղատեսակներ |
12‑20 |
Սրսկում ուշ աշնանը կամ վաղ գարնանը, 800‑1200 լ/հա |
25 (1) |
|
Տոպազ ԽԷ, պենկոնազոլ, 100 գ/լ |
Ծիրանենի, դեղձենի |
0,4‑0,5 |
Սրսկում վեգետա‑ ցիայի ընթացքում, 800‑1200 լ/հա |
20 (4) |
|
Խորուս ՋԴՀ, ցիպրոդինիլ, 750 գ/կգ |
Կորիզավոր պտղատեսակներ |
0,35 |
Սրսկում վեգետա‑ ցիայի ընթացքում, 800‑1200 լ/հա |
14 (2) |