+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
25Հունիս

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մարզերում բաշխել է ֆերոմոնային թակարդներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության և բույսերի պաշպանության ծրագրի շրջանակում ձեռք են բերվել 500 հատ լոլիկի հարավամերիկյան ցեցի, 100 հատ խնձորենու պտղակերի և 100 հատ խաղողի ողկույզակերի ֆերոմոնային թակարդներ:

Նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Զաքար Զաքարյանը և Անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետի տեղակալ Նորիկ Բարսեղյանն այցելել են Հայաստանի բոլոր մարզեր, ըստ անհրաժեշտության բաշխել թակարդները: Նրանք բացատրել են դրանց տեղադրման տեխնիկան, որոշներն արդեն իսկ տեղադրել են դաշտերում: Այս թակարդների տեղադրման արդյունքում գյուղացիների բերքն ավելի պաշտպանված կլինի:

Զաքարյանն ու Բարսեղյանը մարզեր այցերի ընթացքում հետևել են նաև ագրոնոմների կողմից իրականացվող մոնիթորինգի աշխատանքներին, ուսումնասիրել են մորեխների դեմ պայքարի նպատակով իրականացվող մոնիթորինգի աշխատանքները:

 

 

Արխիվ
Պիտակներ