+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
11Մայիս

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հիշեցնում է

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հիշեցնում է՝  ժամանակն է իրականացնել խաղողի վազի վնասատուների և հիվանդությունների պայքարի միջոցառումներ։

Ներկայիս եղանակային պայմաններում  իրենից հատկապես  լուրջ վտանգ է ներկայանում միլդիու (կեղծ ալրացող կամ չոռ) ) հիվանդությունը։ Խաղողի միլդիույով վարակվածության հետևանքով բերքի կորուստը կարող է հասնել 100%­ի։ Դրանով վարակվում են խաղողի վազի տերևները, տերևակոթերը, բեղիկները, ծաղկաբույլերը, ողկույզները։

Հարուցիչը (Plasmopara viticola (Berk. & M.A. Curtis) Berl. & De Toni ) սովորաբար ձմեռում է սեռական սպորատվությամբ (օոսպորներով) նախորդ տարի վարակված տերևների մնացորդներում։ Գարնանը օոսպորները սկսում են ծլել, երբ ջերմաստիճանը  մոտավորապես   10ºC  է, և այգու հողը խոնավ է (1­2 օրվա ընթացքում անհրաժեշտ են  նվազագույնը 10 մմ տեղումներ)։ Օոսպորներից ձևավորվում են սպորառաջացնող օրգաններ (մակրոսպորանգիումներ), որոնցում հասունանում են անսեռ սպորները՝ զոոսպորները։ Դրանք անձրևի ցայտերի կամ քամու միջոցով հայտնվում են վազի ներքևի  տերևների վրա և, ծլելով, հերձանցքներից ներթափանցում տերևների մեջ։

 Հիվանդության զարգացման գաղտնի շրջանը,  կախված  միջավայրի ջերմաստիճանից,   կարող է տևել 3­21, միջինը՝ 7­10 օր։ Երիտասարդ տերևների վրա, ինչպես նաև 20­25ºC ջերմաստիճանում, ինկուբացիոն շրջանի տևողությունը շատ կարճ է։ Տաք, խոնավ գիշերվա ընթացքում սնկի անսեռ սպորատվության սպիտակ փառը հերձանցքներից դուրս է գալիս տերևների հակառակ մակերես։ Ձևավորված սպորները  քամու,  միջատների և անձրևի ցայտերի միջոցով տարածվում են նոր օրգանների վրա։

 Բարենպաստ ջերմաստիճանում (մոտ 20­22ºC) և հյուսվածքների մակերեսային խոնավացման պայմաններում վարակումը տեղի է ունենում մոտ երկու ժամում։ Վեգետացիայի ընթացքում սնկի զարգացման երկրորդական և  հետագա  ցիկլերը կարող են արագորեն կրկնվել, եթե առկա են բարենպաստ պայմաններ։ Վեգետացիայի վերջում տերևներում ձևավորվում են օոսպորներ, որոնցով սունկը ձմեռում է։

 

Պատրաստուկի առևտրային անվանումը, պատրաստուկային ձևը, ազդող նյութը և դրա քա­ նակությունը

Չափա­ քանակը, լ/հա, կգ/հա

Կիրառման եղանակը, ժամկետը, աշխատան­ քային լուծույթի ծախսը

Սպասման ժամկետը, օր (մշակումների առավելագույն քանակը)

Այրոն ՋԼՀ, պղնձի քլորօքսիդ + պղնձի հիդրօքսիդ, 140 + 140 գ/կգ

0,6‑1,1

Սրսկում վեգետացիայի ընթացքում, 800‑1200 լ/հա

20 (6)

Անտրակոլ ԹՓ, պրոպինեբ, 700 գ/կգ

2,5

Սրսկում վեգետացիայի ընթացքում, 800‑1200 լ/հա

28 (2)

Բորդոֆլով ԽԿ, պղնձի սուլ‑ ֆատ+կալցիումի հիդրօքսիդ, 124 գ/լ

6,5

Սրսկում վաղ գարնանը, 800 լ/հա

– (1)

Դիմիկոլ ԹՓ, պրոպինեբ, 700 գ/կգ

1,7‑2,5

Սրսկում վեգետացիայի ընթացքում, 800‑1200 լ/հա

30 (2)

Դինօքս ԹՓ, պղնձի սուլֆատ+կալ‑ ցիումի հիդրօքսիդ, 200 գ/կգ

5‑7

Սրսկում մինչև ծաղկումը

– (1)

7‑10

Սրսկում ծաղկումից հետո

– (1)

 

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ը հորդորում է մշտապես հետևել թունաքիմիկատների փաթեթների վրա զետեղված օգտագործման չափաքանակի, կիրառման եղանակի, կրկնողությունների առավելագույն թվի, սպասման ժամկետների, ինչպես նաև անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգներին։

 

Արխիվ
Պիտակներ