+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
13Դեկտեմբեր

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների մարզային այցելությունները շարունակվում են

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, Անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանի և գլխավոր մասնագետ Տիգրան Անդրեասյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-10-ը ընկած ժամանակահատվածում այցելել են Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր։
 
«Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի» իրազեկման նպատակով կայացած մարզային այցելությունների ընթացքում ՏԻՄ և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, կազմակերպվել են համապատասխան դասընթացներ համարակալողների համար:
 
 
Հիշեցնենք՝ 2022 թվականից մեկնարկելու է «Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը», որը հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։

Արխիվ
Պիտակներ