+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
07Նոյեմբեր

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերազինվել է

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի (CARMAC) շրջանակներում  ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  տրամադրվել են

 11 ամենագնաց ավտոմեքենա, մարզային համաճարակաբանների ու անասնաբույժների համար նախատեսված 600 սառնարան, արտահագուստ և ավտոմատ ներարկիչներ:

Պատվաստանյութերի պահման համար կառուցվել է անվտանգության ժամանակակից համակարգով և գեներատորով հագեցած սառնարանային սենյակ:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում այսօրինակ վերազինում երբևէ չի իրականացվել։

Կազմակերպության ողջ անձնակազմը՝ տնօրեն Գ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, իր խորին շնորհակալություն է  ոլորտը համակարգող ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկա և նախկին տեղակալներին, ծրագրի և բաղադրիչի ղեկավարներին՝ կազմակերպությանը ցուցաբերված բացառիկ աջակցության, հետևողականության և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված շարունակական ծրագրերի իրականացման համար։

Արխիվ
Պիտակներ