Մայիսի 12֊ին «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ֊ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Բույսերի պաշտպանության օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին։
Մասնավորապես, այստեղ մայիսի 12-ին հրավիրված կլոր սեղանի ընթացքում Հ ՀՀ սննդամթերքի անվտանգության վարչության բուսասանիտարիայի բաժնի պետ Արթուր Պետրոսյանը, ՀՀ տեսչական մարմնի ղեկավարությունն ու ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը ունեցել են կրթությանն ու գիտությանը, գիտական հաստատությունների դերին վերաբերող քննարկումներ։ Հրավիրվել է «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» կարգախոսը կրող համաժողով, որին մասնակցել են նաև ոլորտի մասնագետներ, ՍԱՏՄ-ի, միջազգային կառույցների, ոսումնական-գիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների ու մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։
Ի դեպ, այս առումով վերջին տարիներն ՀԱԱՀ-ի կողմից հսկայական աշխատանքներ են տարվել նոր լաբորատորիաների ու ջերմոցների հիմնման ուղղությամբ։
Մայիսի 13-ին, Բույսերի պաշտպանության օրվա առթիվ, կազմակերպության տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պատվոգրեր է հանձնել՝ բարեխիղճ ու ամենօրյա նվիրված աշխատանքի համար։