+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
31Մայիս

Մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով 2020-ին բաշխվել է շուրջ 2 հազար 213 կգ «Բրոմադիալոն» մկնասպան պրեպարատ

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով 2020-ին իրականացված աշխատանքների վերաբերյալ թվային տվյալներ:

2020-ին մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով մոնիթորինգ է իրականացվել ողջ հանրապետության 94 հազար 578 հա հողատարածքում՝ վարելահողերում և բազմամյա տնկարկներում: Եվ, հիմնվելով 2020 թվականի բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքների վրա՝ աշնանը հանրապետության միջին և բարձր վարակվածության 27 հազար 663 հա  ցանքատարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով հանրապետության մարզերին բաշխվել է 2 հազար 213.04  կգ «Բրոմադիալոն» մկնասպան պրեպարատ: ՊՈԱԿ-ն այն ուղարկել է մարզպետարաններ, որոնք էլ պետք է բաշխեին համայնքներին:

Մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներն իրականացվել են համայնքների հողօգտագործողների կողմից: 2020 թվականի գարնանը և աշնանը մկնանման կրծողների տարածվածության մոնիթորինգի արդյունքների հիման վրա կատարվել է քարտեզագրում: