+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
08Հունիս

Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները և տուբերկուլինիզացիայի ախտորոշիչ միջոցառումը

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է հանրապետությունում մայիս ամսին իրականացված և հունիսին մեկնարկած պատվաստումների և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում մայիս ամսվա ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված:

Հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ  պատվաստումները՝ հանրապետության այն տարածաշրջաններում և համայնքներում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն: Մեկնարկել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումը: