+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
21Նոյեմբեր

Մեկնարկել է «Մորեխների մոնիթորինգ և տեղեկատվության կառավարում» թեմայով տարեկան աշխատաժողովը

 

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ մեկնարկել է «Մորեխների մոնիթորինգ և տեղեկատվության կառավարում» թեմայով տարեկան աշխատաժողովը։

Աշխատաժողովին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

Աշխատաժողովն  ընթանում է «Կովկասում և Կենտրոնական Ասիայում մորեխների ազգային և տարածաշրջանային կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում և տևելու է նոյեմբերի 21-24-ը։

Արխիվ
Պիտակներ